Այս ամառվա 20 նորաձև սարաֆանները
Չկա այնպիսի նորաձև կերպար, ուր իր տեղը չունենա սարաֆանը: Դիզայներները սիրում են փորձարկումներ անել սարաֆանների հետ, որն ամառային զգեստապահարանի ամենաբազային ու հարմարավետ հագուստն է, գրում է Elle-ը՝ ներկայացնելով ամառվա նորաձև սարաֆանները:
Ամառվա նորաձև սարաֆանները հաշվի են առնում կտորների հիմնական տրենդները. այստեղ գլխավոր դերում դենիմն է:
Marques Almeida դուետը սարաֆաններ է կարում ջինսից, որոնք հարմար է կրել կեդերի ու հաստ տակացուով սանդալների հետ:
«Դենիմի լեգենդ» Jbrand ապրանքանիշի սարաֆաններն ավելի կարճ են ու լակոնիկ: Դրանք կարելի է կրել բարձրակրունկներով:
Նման ձևվածքներին այլընտրանք են ներքնազգեստի ոճով սարաֆանները, որոնք հիշեցնում են վերնաշապիկ:
«Սարաֆանային» առանձին տրենդ են ներկայացրել Chloe, Gucci, Ralph Lauren ու Alberta Ferretti բրենդները, որոնք պոդիում են վերադարձրել բոհեմային շքեղություն ու հիպպի ոճը:
Վառ երանգներով, գրաֆիկական պրինտներով, մարմինը կիպ գրկող սարաֆանով կարելի է գնալ գործնական հանդիպման կամ կարևոր ժամադրության: