Լիոնել Մեսսին ցանկանում է Դի Մարիային տեսնել «Ռեալ Մադրիդում». The Sun
«Ոսկե գնդակի» քառակի դափնեկիրը ցանկանում է խաղալ իր ընկերոջ հետ` ոչ միայն Արգենտիանայի հավաքականում:
Լիոնել Մեսսիի քմահաճույքի բավարարումը կատալոնական ակումբի վրա կարժենա գրեթե 100 մլն եվրո:
«Կարմիր սատանաները» ցանկանում են Դի Մարիայի վրա անցած տարի ծախսած ամբողջ 75 մլն եվրոն վերականգնել: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդը» պարտավոր է վճարել «Ռեալ Մադրիդին» 15 մլն եվրո, քանի որ արգենտինացուն վաճառում է մադրիդյան ակումբի երդվյալ թշնամուն. հաղորդում է The Sun-ը:
Նախորդ մրցաշրջանում Դի Մարիան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անց է կացրել 27 հանդիպում` խփելով 3 գնդակ և կատարելով 11 գոլային փոխանցում:
Մանկունյանցիները մրցաշրջանի արդյունքում վերադարձան Չեմպիոնների լիգա:
Պատրաստեց Անի Գաբուզյանը