Բաժիններ՝

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Ռուսաստանում ՀԿ-ների ճակատագրով

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը իր անհանգստությունն է հայտնել Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների վիճակի վերաբերյալ, հայտնում է RIA Novosti-ն:

«Ես ամբողջությամբ գիտակցում եմ հասարակական կազմակերպությունների ֆինանսավորման թափանցիկության անհրաժեշտությունը, դա նորմալ է Եվրոպայում: Հասարակական կազմակերպություններն անվանել արտասահմանյան լրտեսներ այն բանի պատճառով, որ նրանք ֆինանսավորվում են դրսից, իմաստ չունի ժամանակակից Եվրոպայում»,-հայտարարել է Յագլանդը:

Պաշտոնյայի խոսքով՝ Ռուսաստանի ու Եվրոպայի միջև կա որոշակի սահմանագիծ, որից հարկավոր է ազատվել: «Շատ կարևոր է, որ Ռուսաստանը գտնվի Եվրոպայում, դա ոչ միայն ռուսների համար է, այլև ընդհանուր առմամբ՝ ամբողջ Եվրոպայի»,-հայտարարել է նա:
Յագլանդը ընդգծել է, որ խզումն առաջացել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով, որից հարկավոր է դուրս գալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս