Բաժիններ՝

Ռուսաստանն ագրեսոր է և օկուպանտ. ԵԽԽՎ բանաձևը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ բանաձև է ընդունել այն անձանց վերաբերյալ, ովքեր անհետ կորել են Ուկրաինայում կոնֆլիկտի ժամանակ, հայտնում է eurointegration.com.ua-ն:

Փաստաթուղթը ուկրաինական իշխանություններին մանրամասն խորհրդատվություն է տրամարդում, թե ինչ մարմիններ ու տեխնիկական միջոցներ են հարկավոր անհետ կորածներին հայտնաբերելու համար:

Բացի այդ՝ վեհաժողովում քվեարկության օրը պայմանավորվածություն է ձեռք բերվել ուժեղացնել փաստաթուղթը, այն ավելի կոշտ դարձնել Ռուսաստանի նկատմամբ: Մասնավորապես, փաստաթղթում հայտնվել է կետ մասին, որ Ուկրաինայում կոնֆլիկտը ռուսական ագրեսիայի արդյունք է, այդ պատճառով էր Ղրիմի հարցում ներմուծվել է «օկուպացված» եզրը:

Բանաձևին կողմ է քվեարկել ներկաների մեծ մասը, դեմ է քվեարկել միայն գերմանացի կոմունիստ Անդրեյ Գունկոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս