Սերժ Սարգսյանը ցավակցել է
Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական ուղերձ է հղել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով ստացա Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք Ներսես Պետրոս Տասնիններորդի մահվան գույժը:
Լինելով եռանդուն և հեղինակավոր հոգևոր գործիչ՝ տարիներ շարունակ նա մեծ դերակատարում ունեցավ սփյուռքում հայապահպանության, հոգևոր-մշակութային կյանքի աշխուժացման, հայրենիք-սփյուռք համակողմանի կապերի խորացման և սերտացման գործում:
Կաթողիկոս Պատրիարքը, որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամ, իր մեծ և արդյունավետ մասնակցությունը բերեց հանձնաժողովի աշխատանքների պատշաճ կատարմանը:
Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր հոգևոր առաջնորդի և հայ ժողովրդի արժանավոր զավակի մահվան կապակցությամբ»,-ասված է ասված է ՀՀ Նախագահի ցավակցական ուղերձում։