Անխել Դի Մարիա. «Ես չեմ ուզում լքել «Մանչեսթեր Յունայթեդը»»
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան մեկնաբանել է իր` այլ ակումբ տեղափոխվելու հավանականության մասին լուրը:
Դի Մարիան, ով Արգենտինայի հավաքականի հետ մասնակցում է Ամերիկայի գավաթի հանդիպումներին, հայտարարել է, որ պատրաստ է պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մնալու համար:
«Ցանկանու՞մ եմ ես լքել «Մանչեսթեր Յունայթեդը»: Ոչ: Նման բանի մասին չեմ էլ մտածում: «Ռեալում» կային ժամանակներ, երբ ինձ սուլում էր ողջ մարզադաշտը, բայց ես ընդունեցի մարտահրավերը և ամեն ինչ փոխվեց: Ինձ դուր են գալիս նման իրավիճակները»,- Դի Մարիայի խոսքերը հաղորդում է Daily Star-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ «Բավարիան» հետաքրքված է Դի Մարիայով:
Transfermarkt-ի տվյալներով Դի Մարիայի տրանսֆերային գինը կազմում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը