ԼՂՀ ՍԱՊԾ-ն կոչ է անում խուսափել փողոցային առևտրից
Հաշվի առնելով շոգ եղանակները և սեզոնի ռիսկայնությունը ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կոչ է անում հնարավորինս խուսափել փողոցային առևտրից օգտվելուց, մասնավորապես՝ չգնել արևի տակ վաճառվող կրեմային հրուշակեղեն, ձու, սունկ, ձուկ, ձկնամթերք և ձմերուկ:
ԼՂՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության փոխանցմամբ՝ ծառայությունը տնտեսվարողներին տեղեկացնում է նաև, որ ձմերուկը վաճառակետերում պետք է պահել հարթակների կամ բրեզենտի վրա:
Խախտելով պահման պայմանները՝ փողոցում՝ արևի ճառագայթների տակ, ասֆալտի վրա դրված, վաճառելիս ասֆալտից թուավոր նյութերը կարող են անցնել ձմերուկի մեջ, և այն օգտագործելիս կարող են առաջանալ թունավորումներ: