Բաժիններ՝

Վթար Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհին

Հունիսի 25-ին, ժամը 01.20-ին տեղեկություն է ստացվել, որ Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Աղավնատուն-Լեռնամերձ ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում «Միթսուբիշի» մակնիշի 35 OP 435 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ավտոմեքենայի վարորդը` Ց. Ս.-ը, հոսպիտալացվել է Էջմիածին քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են ավտոմեքենայից գազի արտահոսքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս