Հունվար-մայիսին ԱՊՊԱ-ի գծով հատուցումների գումարը կազմել է 3.5 մլրդ դրամ
2015թ. մայիսի 31-ի դրությամբ ԱՊՊԱ պայմանագիր ունեցող ավտոտրանսպորտային միջոցների քանակը կազմել է 433,935, ինչը նախորդ ամսվա համեմատ աճել է 1,593-ով: Ավտոապահովագրողների բյուրոյ հրապարակած տվյալների համաձայն՝ ավտոտրանսպորտի ապահովագրման համար մայիսի վերջի դրությամբ վճարվել է 8 մլր 433մլն դրամ, մինչդեռ նախորդ տարի նույն ժամանակահատվածում վճարումներն ավելի շատ են եղել՝ 9 մլրդ 251մլն դրամ:
Հունվար-մայիս ժամանակահատվածի համար բավարարված դիմումների գծով վճարված (վճարվելիք) հատուցումների ընդհանուր գումարը կազմել է մոտ 3,5 մլրդ դրամ:
Ամսվա ընթացքում կարգավորված դիմումների քանակը կազմել է 3,052 դիմում, ինչը նախորդ ամսվա համեմատ նվազել է 121-ով։ Հատուցման միջին չափը 2015թ. մայիս ամսվա դրությամբ կազմել է 208,882 ՀՀ դրամ:
2015 թվականի մայիս ամսվա դրությամբ վնասաբերության ցուցանիշը կազմում է մոտ 50%: Սա նշանակում է, որ ապահովագրող ընկերությունների շահութաբերությունն է աճել: