Բաժիններ՝

«Իրացվելիության ռիսկի կառավարում» թեմայով տարածաշրջանային դասընթաց Երևանում

Երևանի «Բեստ Վեստերն Կոնգրես» հյուրանոցում հունիսի 15-19-ը կայացել է ՀՀ կենտրոնական բանկի և ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի համատեղ կազմակերպված «Իրացվելիության ռիսկի կառավարում» թեմայով տարածաշրջանային դասընթաց, որին մասնակցել են Ռուսաստանի, Բելոռուսի, Լիտվայի, Լեհաստանի և Հայաստանի կենտրոնական բանկերի ռիսկերի կառավարման ոլորտի ավելի քան 30 մասնագետներ:

Սեմինարին բացման խոսքով հանդես են եկել Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը և ԱՄՆ Դաշնային Պահուստային Համակարգի Տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորման դեպարտամենտի խորհրդատու Սարգիս Յոգուրջյանը:

Սեմինարի ընթացքում ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի բանկային վերահսկողության վարչության աշխատակիցներ Մերի Քրեյգը և Դավիթ Էրիգերոն ներկայացրել են կարգավորող մարմինների կողմից արձագանքների, ֆինանսական շուկաների ենթակառուցվածքների, ապահովագրական ընկերությունների գործունեության, հետճգնաժամային միջավայրում ֆինանսական բարեփոխումների իրականացման և Բազել 3-ի վերաբերյալ հարցեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս