Բաժիններ՝

Ժաննա Ֆրիսկեի հիվանդապահուհին հայտնել է մահից առաջ երգչուհուն լքելու պատճառը

Ժաննա Ֆրիսկեի հիվանդապահուհին՝ Նատալյա Կորնեևան, խոստովանել է, որ լքել է քաղցկեղով հիվանդ երգչուհուն, քանի որ Ֆրիսկեներն իրեն խաբել են: Երգչուհու հարազատները չափազանց թանկ են գնահատել այն գումարը, որը հարկավոր է եղել իրեն մահացող երգչուհուն խնամելու համար: Կինը պատմել է, որ աստղի հարազատները իրեն պարտադրել են երկուշաբաթյա անվճար փորձաշրջան անցնել, հայտնում է LifeNews-ը:

Արդյունքում՝ կինը Ֆրիսկեների տանը աշխատել է 2 օր ու հեռացել է աշխատանքից՝ իմանալով, որ վերջիններս որոնում են ավելի «էժան» հիվանդապահուհու: Կնոջ խոսքով՝ ինքը հրաժարվել է նրան խնամել՝ հանգամանքներից ելնելով: Կորնեևային երգչուհու ընտանիքը գտել էր Մոսկվայի հիվանդանոցներից մեկի օգնությամբ: Կինը չի ցանկացել անվճար աշխատել երկու շաբաթ՝ մտավախություն ունենալով, որ մինչ այդ իրեն կասեն, որ ինքը հարմար չէ այդ աշխատանքի համար:

«Հիվանդանոցից ինձ զանգահարեցին, նախազգուշացրեցին, որ այս ընտանիքն է: Առաջին օրը եկա տուն պարզապես նայելու, հաջորդ օրը գնացի աշխատանքի»,-պատմել է կինը:
Նրա խոսքով՝ պառկած հիվանդներին խնամելու համար վճարում են 1700 ռուբլի օրական, սակայն իրեն առաջարկվել է 1400 ռուբլի: Կինը պետք է լվանար ու կերակրեր Ժաննա Ֆրիսկեին:

«Ժաննան չէր խոսում, պարզապես պահում էր ձեռքս, փորձում էր խոսել, սակայն խոսք՝ որպես այդպիսին, չի արտաբերել: Նրա մոտ միշտ մայրն էր, քույրը, ընկերուհին: Դիման նույնպես հաճախ էր լինում, բայց երեկոները գնում էր: Նրան երբեք չէին թողնում մենակ, լավ հոգ էին տանում Ժաննայի մասին: Գիշերելով Ժաննայի անկողնու մոտ՝ ես առավոտյան նրա մորն ասացի, որ այլևս չեմ աշխատի ու գնացի »,-պատմել է Նատալյան:

Նշենք, որ երգչուհու մայրն ու քույրը ինքնուրույն էին խնամում երգչուհուն վերջին կես տարում:

Ինչպես հեռուստաալիքին պատմել էր Ժաննա Ֆրիսկեի քույրը՝ Նատալյան, մահից առաջ բժիշկներն ու հիվանդապահուհին հրաժարվել էին երգչուհուց:

Հիշեցնենք, որ երգչուհին մահացել է Մերձմոսկվայի իր տանը հունիսի 15-ին: Մահից երկու շաբաթ առաջ Ժաննա Ֆրիսկեն դադարել էր ճանաչել հարազատներին, իսկ վերջին երկու օրը անցկացրել է անգիտակից վիճակում: 40-ամյա երգչուհու մահվան պահին նրա մոտ են եղել մտերիմները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս