Բաժիններ՝

«Ռեալը» հետաքրքրված է Օտամենդիի ծառայություններով

«Վալենսիայի» կենտրոնական պաշտպան Նիկոլաս Օտամենդիի համար Թագավորական ակումբը պատրաստ է պայքարի մեջ մտնել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Չնայած «չղջիկների» այն հայտարարությանը, որ նրանք 50 մլն եվրոյից պակաս գնի դիմաց չեն պատրաստվում բաժանվել պաշտպանից, շշուկները նրա վաճառքի մասին ավելի ու ավելի շատ են հնչում:

Այժմ արգենտինացու համար պայքարի մեջ է մտել «Գալակտիկոսը»:

Այնուամենայնիվ, ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, «Ռեալը» կփորձի գցել պաշտպանի գինը: Մադրիդը մտադրություն ունի օգտագործել իր կապերը ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշի հետ, որը ներկայացնում է նաև «սերուցքայինների» այլ ֆուտբոլիստների շահերը:

Կարդացեք նաև

Եթե արգենտինացին, այնուամենայնիվ, տեղափոխվի «Ռեալ», ապա հավանական է, որ ակումբը կվաճառի իր կենտրոնական պաշտպաններից մեկին:

Ռաֆայել Վարանով հետաքրքրվում են «Չելսին» և անձամբ Ժոզե Մոուրինյոն, իսկ Սերխիո Ռամոսը կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս