AS-ի հարցումը. իսպանացի երկրպագուների կեսը «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին կհանի տրանսֆերի
Համացանցի 15 հազարից ավելի օգտատեր գտնում է, որ Ռոնալդուի հեռանալու ժամանակն է:
Իսպանական առաջատար պարբերականներից մեկն անցկացրել է քվեարկություն, որի արդյունքներով՝ օգտատերերի 49,96 տոկոսն արտահայտվել է Ռոնալդուին` «Ռեալից» վաճառելու օգտին:
Քվեարկողների 38 տոկոսը կարծում է, որ մադրիդցիները պորտուգալացու վաճառքից պետք է ստանան 100-150 մլն եվրո: Եվս 32 տոկոսը կարծում է, որ Ռոնալդուն արժե 150 միլիոնից ավելի:
Քվեարկության մասնակիցների 16 տոկոսն օպտիմալ գին է համարում 50-100 միլիոնը, իսկ 12 տոկոսը կարծում է, որ Ռոնալդուն 50 մլն եվրո էլ չարժե:
Պրիմերայի անցած մրցաշրջանում Ռոնալդուն խփել է 48 գնդակ և երկրորդ տարին անընդմեջ դարձել է Չեմպիոնատի լավագույն ռմբարկուն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը