Բաժիններ՝

Մանրամասներ՝ Թբիլիսիիում տեղի ունեցած ջրհեղեղից. ԱԻՆ

Հունիսի 16-ին, ժամը 10.45-ին Վրաստանի ՆԳՆ ԱԻՆ դեպարտամենտի Կառավարման Կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն Թբիլիսի քաղաքի Սվանիձե փողոցում գտնվող տան մոտակայքում հայտնաբերվել է ազգությամբ հայ 4 կնոջ դի (Ժաննա, Լիաննա, Նանա, Սվետլաննա Եղիազարովաները):

Կա 15 զոհ, 30 տուժած և անհայտ կորածներ:

Այս պահի դրությամբ` Վրաստանի մեր գործընկերները հայտնում են, որ իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

***

Անցած գիշեր տեղացած հորդառատ անձրևները հեղեղել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։

Ջրով լցվել են անցումները, նկուղները և հարյուրավոր տների առաջին հարկերը։

Դեպքի վայրում են պարեկներն ու փրկարարները:

Հեղեղի հետևանքով քաղաքի մի շարք թաղամասերում դադարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը։

ՀՀ ՏԿ և ԱԻն ՃԿԱ կենտրոնից կապ է հաստատավել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնեցին, որ կա ութ զոհ, որոնցից մեկը փրկարար է, ութ անհայտ կորած, տուժածների թիվը ճշտվում է, մայրաքաղաք Թբիլիսիի որոշ ճանապարհներ փակ են, իրականացվում են մաքրման աշխատանքներ:

Բացի այդ, կենդանաբանական այգուց փախել են գիշատիչներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930