Ժաննա Ֆրիսկեի ամուսինը մահից 2 օր առաջ լքել է կնոջը
Հեռուստահաղորդավար Դմիտրի Շեպելյովը, բժիշկներից տեղեկանալով իր քաղաքացիական կնոջ՝ Ժաննա Ֆրիսկեի առողջական վիճակի վատացման մասին, իր սիրեցյալի կյանքի վերջին օրերին որոշել է չմնալ նրա կողքին ու որդու հետ մեկնել է Բուլղարիա: Երգչուհին մահացել է ծնողների, քրոջ ու մտերիմ ընկերուհու՝ Օլգա Օռլովայի հոգատարությամբ շրջապատված, հայտնում է LifeNews-ը:
Ինչպես հայտնի է, երգչուհու առողջական վիճակն սկսել էր կտրուկ վատանալ վերջին 2 ամսում, սակայն վիճակը ճգնաժամային էր դարձել անցած կիրակի օրը:
Կանխազգալով նրա մոտալուտ վախճանը՝ բժիշկները հարազատներին խորհուրդ էին տվել լինել Ֆրիսկեի կողքին, սակայն Շեպելյովն այլ որոշում է կայացրել:
«Կիրակի Դմիտրին ինքնաթիռի տոմս վերցրեց ու որդու հետ հեռացավ Բուլղարիա: Նա բժշկի կողմից նախազգուշացվել էր, որ կնոջ վիճակն օրհասական է ու ինքը կարող է այլևս չտեսնել Ժաննային»,- LifeNews-ին հայտնել է Ֆրիսկեի շրջապատից աղբյուրը:
Հիշեցնենք, որ Ժաննա Ֆրիսկեի ինքնազգացողությունը սկսել էր վատանալ 2 ամիս առաջ: