Բաժիններ՝

«Մանչեսթեր Սիթին» կանի ամեն ինչ, որպեսզի պահի Ագուերոյին

Ակումբը մտադրված է դիմակայել «Ռեալին»` Ագուերոյի համար: Ինչպես հայտնում է հեղինակավոր El Confidential  պարբերականը, «Մանչեսթեր Սիթին» անուշադրության չի մատնել Ագուերոյին ձեռք բերելու` «Ռեալի» ցանկության մասին ինֆորմացիան:

Մադրիդյան ակումբը երկար ժամանակ պահպանում է հետաքրքրությունը արգենտինացի ֆուտբոլիստի նկատմամբ, որին ցանկանում է ձեռք բերել Դավիդ դե Խեայի հետ, որպեսզի ձևակերպի երկու խոշորագույն տրանսֆեր: Սակայն «Մանչեսթեր Սիթիի» սեփականատերերը պատրաստ են անել ամեն ինչ, որպեսզի Սերխիոյին համոզեն մնալ թիմում, այդ թվում՝ կձևակերպեն նոր պայմանագիր` հարձակվողի համար ավելի շահավետ պայմաններով: Ընդ որում, «Մանչեսթեր Սիթիում» ավելի վաղ ասել են, որ իրենց չի հետաքրքրում գումարը, որը կարող են ստանալ Ագուերոյի դիմաց, քանի որ ակումբն անհրաժեշտություն չունի վաճառելու իր լավագույն ֆուտբոլիստներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս