Բաժիններ՝

Գյումրիում ռուս զինծառայողի մահվան պատճառը եղել է ծառայակցի հետ կենցաղային կոնֆլիկտը

Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի հետնամասում այսօր սպանված զինծառայող Իվան Նովիկովի գործով ձերբակալվել է նրա ծառայակիցը, ով արդեն տալիս է խոստովանական ցուցմունքներ, TASS-ին հայտնել են Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունից:

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, դանակի հարվածներից մահացած ռուս զինծառայողի մարմինը հայտնաբերվել էր ռազմաբազայի մերձակայքում՝ Մայր Հայաստանի հուշարձանի մոտ: Մամլո ծառայությունից հայտնել են, որ զինծառայողի մարմինը հայտնաբերվել է առավոտյան՝ ժ. 08:00-ի սահմաններում:

«Նախնական տեղեկություններով՝ զինծառայողի մահվան պատճառը եղել է ծառայակցի հետ կենցաղային կոնֆլիկտը, ով ներկայում ձերբակալված է ու տալիս է խոստովանական ցուցմունքներ»,-նշել են Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունից:

«Դեպքի վայրում աշխատում է Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը»,-հավելել են մամլո ծառայությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս