Բաժիններ՝

«Բարսելոնան» վճարել է «Ռեալ Մադրիդի» շնորհակալության համար

Վերջին շաբաթվա ընթացքում «Ռեալ Մադրիդի» մամուլի քարտուղարությունը թե լրագրողների, և թե երկրպագուների կողմից մեծ քննադատությունների արժանացավ այն բանի համար, որ չէր շնորհավորել մրցակից «Բարսելոնային»՝ տրեբլի՝ մեկ մրցաշրջանում 3 գավաթ նվաճելու համար:

Սակայն, ինչպես հաղորդում է Sport պարբերականը, գիտակցելով, որ կապտանռնագույններին սոցիալական կայքերի միջոցով շնորհավորելու համար արդեն բավականին ուշ է, մադրիդցիները շնորհավորական նամակ են ուղարկել «Կամպ Նոու»:
Հետաքրքիրն այն է, որ մադրիդիցիները «մոռացել էին» վճարել նամակի առաքման գումարը: Նամակը ստանալու համար 23,98 եվրոն ստիպված են եղել վճարել «Բարսելոնայի» ներկայացուցիչները:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս