Չավի. «Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ ով ասում է հակառակը՝ Ռոնալդուի, «Ռեալ Մադրիդի» կամ Պորտուգալիայի հավաքականի բարեկամն է»
Կատալոնական «Բարսելոնայի» արդեն նախկին, բայց լեգենդար կիսապաշտպան Չավին անգամ չի էլ կասկածում, որ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին շատ ավելի ուժեղ է «Արքայական ակումբում» հանդես եկող պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուից։
«Le10Sport»-ը մեջբերում է կիսապաշտպանի խոսքերը.
«Ըստ իս, Մեսսին միշտ արժանի է եղել «Ոսկե գնդակին», քանի որ աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»։
Իր խոսքում Չավին ակնարկել է նաև իր՝ «Ոսկե գնդակ» չստանալու մասին՝ ասելով, որ՝ եթե չեք ընտրում լավագույնին, այլ այդ տարի իրեն լավ դրսևորած ֆուտբոլիստի, ապա 2010-ին այս տիտղոսը պետք է լիներ Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստինը, իսկ 2014-ին՝ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստինը:
«Միանշանակ Մեսսին լավագույնն է աշխարհում, իսկ ով ասում է հակառակը՝ Ռոնալդուի, «Ռեալ Մադրիդի» կամ Պորտուգալիայի հավաքականի բարեկամն է»,- նշել է Չավին:
Սիրարփի Աղաբաբյան