Բաժիններ՝

Միհրան Հարությունյանը հաղթեց ադրբեջանցուն և դուրս եկավ եզրափակիչ

Եվրոպական 1-ին խաղերի շրջանակում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 66 կգ քաշային կարգի պայքարը թևակոխել է եզրափակիչ փուլ:

Կիսաեզրափակչում Միհրան Հարությունյանը 8:5 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Հասան Ալիևին և դուրս եկավ եզրափակիչ:

Եվրոպական անդրանիկ խաղերում Միհրանը եզրափակիչ դուրս եկած առաջին հայ մարզիկն է:

Ոսկե մեդալի համար Հարությունյանը կգոտեմարտի Արտեմ Սուրկովի (Ռուսաստան) հետ:

Հավելենք, որ 85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալի համար պայքարում երեկոյան կգոտեմարտի Բասար Մետեհանի հետ (Թուրքիա):

75 կգ քաշային կարգի որակավորման փուլում Կարապետ Չալյանը առաջին իսկ գոտեմատում 0:4 հաշվով պարտվել էր Մարկ Մադսենին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930