Երբ գեղեցկության դեմ անզոր է անգամ ժամանակը
Երգչուհի Շերը դարձել է Marc Jacobs-ի աշուն-ձմեռ-2015 գովազդային արշավի դեմքը, ու սա առաջին դեմքը չէ, երբ գովազդային ազդագրերի վրա պատկերվում են տարեց կանայք, գրում է Gazeta.ru-ն:
Ջեյքոբսը միակ դիզայները չէ, ով նման ընտրություն է կատարում: Օրինակ՝ Céline-ի դեմք էր դարձել 80-ամյա գրող Ջոան Դիդենը, իսկ 63-ամյա մոդել Ջեքի Օ’Շոնեսին գովազդում է American Apparel ներքնազգեստ:
Ներկայացնենք կանայք, ովքեր հայտնի են դարձռլ մի քանի տասնամյակ առաջ, սակայն նրանց դեռ հրավիրվում են գովազդել նորաձև ու կոսմետիկ բրենդներ:
Ջեսիկա Լանժ, 66 տարեկան
Անցած տարի Marc Jacobs-ի դեմքը 64-ամյա Լանժն էր: Նա հիանալի տեսք ունի գովազդային հոլովակներում:
Ջուլիա Ռոբերթս, 48 տարեկան
2014-ին նա դարձավ Givenchy բրենդի դեմքը: «Տղամարդկային» կերպար, նվազագույն դիմահարդարում, ոչ մի հոլիվուդյան ժպիտ:
Տվիգգի, 64 տարեկան
2015թ. նա դարձավ L’Oreal-ի դեմքը Մեծ Բրիտանիայում:
Հելեն Միրեն, 70 տարեկան
Տվիգգիից մեկ տարի առաջ L’Oreal-ն իր դեսպան էր ընտրել արիստոկրատ արտաքինով բրիտանացի դերասանուհուն:
Կատրին Դընյով, 71 տարեկան
2013-ին նա մասնակցել է Louis Vuitton-ի գովազդային արշավին:
Շառլոտա Ռեմփլինգ, 68 տարեկան
2014թ. նա դարձավ NARS ապրանքանիշի դեմքը: Բրենդն այդ ժամանակ դարձավ 20, իսկ դերասանուհին՝ 67 տարեկան:
Թիլդա Սունինթոն, 54 տարեկան
Այս տարի NARS-ը գովազդում է ոչ ստանդարտ, անմոռանալի գեղեցկությամբ Թիլդա Սունինթոնը: