Կարոլինա Հերերան քննադատել է Քիմ Քարդաշյանին
Աստղերի շրջանում մերկանալու նկատմամբ ձգտումը վերջին շրջանում հասել է անհավանական մասշտաբների: Ասվածի վառ վկայությունը դարձավ Met Gala 2015-ը, գրում է Elle-ը:
Միանգամից 3 աստղեր՝ Քիմ Քարդաշյանը, Ջենիֆեր Լոպեսն ու Բեյոնսեն հայտնվեցին կարմիր գորգին թափանցիկ զգեստներով:
Հայտնիների հանդերձը քննադատելու համարձակություն ունեցավ միայն դիզայներ Կարոլինա Հերերան: Նա ոչ միայն հայտարարեց, որ իր հավաքածուներում երբեք չեն հայտնվի թափանցիկ զգեստներ, այլև քննադատեց դրանք կրողներին:
«Նրանք մտածում են, որ կգրավեն երիտասարդներին նման զգեստներով: Ո´չ, Աստվա´ծ իմ: Նրանք համարյա մերկ են: Նրանք փորձում են ուշադրություն հրավիրել իրենց վրա, սակայն կինը միշտ պետք է գաղտնիք մնա»,-ասել է աշխարհահռչակ դիզայները:
76-ամյա Հերերան ասել է, որ այդ աղջիկներն արժանի չեն ընդօրինակման: «Ինչպե՞ս կարող են նրանք նորաձևության կուռքեր լինել, եթե ոչինչ չեն հագնում: Ինձ համար նորաձևությունը օրիգինալություն է, նրբագեղություն ու գեղեցկություն»,-տարակուսում է դիզայները: