Ինչպե՞ս կիտրոնով ջուրը ճիշտ պատրաստել

Այժմ օրեցօր ավելի ու ավելի հայտնի է դառնում կիտրոնով ջուրը: Սա պայմանավորված է այն փաստով, որ կիտրոնով ջուրը կարողանում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները, ու, միևնույն ժամանակ, լավացնում է մարսողական համակարգը:

Հայտնի դիետոլոգ Քերի Գլասմենը նույնպես օգտվում է այս մեթոդից: ABC-ին տված իր հարցազրույցում նա նշել է, որ նախաճաշից առաջ մեկ բաժակ կիտրոնով ջուրը ոչ միայն ջրով է սնուցում օրգանիզմը, այլև՝ լավացնում է մարսողությունն ու կարգավորում ախորժակը:

Ավելին, մեկ այլ դիետոլոգ՝ Դիանա Ջեյմսը, նույնպես խոսել է այս հրաշք ըմպելիքի մասին: Նա նշել է, որ կիտրոնի մաքրող հատկանիշները պայմանավորված են կիտրոնի դառնությունով, որն ակտիվացնում է լեղիի հոսքը, ինչն էլ օգնում է հեռացնել ճարպերը տարրալուծող տոքսինները:

Սա ավելի քան կարևոր տեղեկատվություն է բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սկսել այս մեթոդ:

Կարդացեք նաև

Այնուամենայնիվ, միշտ հիշեք, որ սրա պատրաստման ամենակարևոր բաղադրիչը պետք է լինի կիտրոնի կեղևը:

Ջեյմսը նաև նշում է. «Կիտրոնի կեղևը պարունակում է ֆլավոնոիդ լիմոնին, և ահա թե որտեղից են գալիս կիտրոնի մաքրող հատկանիշները»: Ավելացնելով կիտրոնի կեղևը ջրին՝ կկարողանաք ստանալ կիտրոնի բոլոր սննդարար հատկանիշները:

Հաջորդ անգամ հիշեք ձեր կիտրոնով ջրին ավելացնել առնվազն կես թեյի գդալ կիտոնի կեղև:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

 

Տեսանյութեր

Լրահոս