
Գերմանիայի դատախազությունը կարճել է Մերկելի հեռախոսի գաղտնալսման մասին գործը

Գերմանիայի գլխավոր դատախազությունը կարճել է երկրի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի գաղտնալսման մասին գործի հետաքննությունը, հայտնում է Associated Press-ը:
Գերմանիայի դատախազության ներկայացուցիչների խոսքով՝ իրենց չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ապացույցներ, որոնք հնարավոր կլիներ ներկայացնել դատարանում:
Դատախազությունից հայտարարել են, որ հետաքննության ժամանակ չեն հայտնաբերվել փաստաթղթեր, որոնք կկարողանային հաստատել կանցլերի նկատմամբ իրականացվող գաղտնալսումը: