Բաժիններ՝

Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան բողոք է ներկայացրել ՈւԵՖԱ-ին` խոտածածկին արված սվաստիկայի պատճառով

Հանդիսատեսի բացակայությունը չի խանգարել խորվաթներին նորից տհաճություններ ձեռք բերել:

Եվրո-2016-ի նախընտրական փուլում Խորվաթիայի և Իտալիայի միջև խաղն ավարտվել է ոչ-ոքի` 1:1 հաշվով: Նորվեգիայի ազգային հավաքականի դեմ նախկին հանդիպման ժամանակ խորվաթ երկրպագուների ռասիստական վանկարկումների պատճառով ՈւԵՖԱ-ի կիրառած պատժի հետ կապված` խաղն ընթանում էր առանց հանդիսատեսի:

Սակայն նորից առանց միջադեպի չանցավ: Իտալիայի պատվիրակության անդամները խոտածածկի վրա սվաստիկայի նշան էին նկատել և անմիջապես հայտնել էին ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչներին, ովքեր ներկա էին խաղին:

Ինչպես հաղորդում է The Guardian-ը, ընդմիջման ժամանակ դաշտի այդ տարածքը մշակվել է մարզադաշտի աշխատակիցների կողմից:

«Սա սաբոտաժ է և հանցագործություն: Մենք ակնկալում ենք, որ Ոստիկանությունը կկարողանա բացահայտել մեղավորներին: Մենք ամեն ինչի մասին ծանուցել ենք ՈւԵՖԱ-ին: Դա խայտառակություն է ոչ միայն Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի համար, այլև ամբողջ երկրի համար»,- հաղորդել է Խորվաթիայի մամուլի ծառայության աշխատակից Տոմիսլավ Պաչակը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս