Բաժիններ՝

«Լիվերպուլը» պայմանագիր է ստորագրել Հունգարիայի հավաքականի դարպասապահի հետ

«Բոլթոնի» նախկին դարպասապահը կդառնա 3-րդ խաղացողը, ով կհարստացնի «մերսիսայդցիների» թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքում հաղորդել է, որ պայմանագիր է ստորագրել 27-ամյա դարպասապահի հետ: Պայմանագրի մանրամասները չեն հրապարակվում: Բոգդանը կմիանա «Լիվերպուլին»` ազատ գործակալի կարգավիճակով, հուլիսի 1-ին` տրանսֆերային պատուհանի բացումից հետո:

Բոգդանը դարձել էր «Բոլթոնի» դարպասապահ 2007թ., որտեղ նա անցկացրել է 120 խաղ: Իսկ Հունգրիայի հավաքականում նա մասնակցել է 19 հանդիպման:

Ավելի վաղ «Լիվերպուլը» հայտարարել էր, որ պայմանագրեր կստորագրի կիշապաշտպան Ջեյմս Միլների և հարձակվող Դենի Ինգզայի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս