Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպն ամուսնանում է ռեալիթի-շոուի աստղի հետ
Յոգայի նախկին ուսուցիչ ու ռեալիթի-շոուի 30-ամյա աստղ Սոֆյա Հելքվիսթն ամուսնանում է Շվեդիայի արքայազն Կառլ Ֆիլիպի հետ, ով Շվեդիայի թագավար Կառլ Գուստավ XVI-ի երկրորդ զավակն է, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախկինում Սոֆյան հանդես է եկել նաև որպես մոդել, այդ թվում՝ ամսագրերի համար կեցվածք է ընդունել կիսամերկ: Հելքվիսթն ասել է, որ չի ամաչում իր անցյալի համար ու պատրաստվում է ամուսնությունից հետո զբաղվել բարեգործությամբ:
36-ամյա շվեդ արքայազնը Շվեդիայի գահաժառանգման կարգում երրորդն է ավագ քրոջից՝ Վիկտորյայից ու նրա մանկահասակ դստեր՝ Էստելից հետո:
Սոֆյան կդառնա Շվեդիայի թագավորական ընտանիքում միակ անդամը, ով չունի ազնվական ծագում:
Ակնկալվում է, որ Շվեդիայի մոտ կես միլիոն բնակիչ ու զբոսաշրջիկ կհետևեն Ստոկհոլմում տեղի ունեցող հարսանեկան արարողությանը: