Ինչպե՞ս կանխարգելել երիկամների քարերի առաջացումը
Բոլորը, ովքեր առնչվել են երիկամային քարերի խնդրի հետ, պնդում են, որ դա աշխարհում ամենատհաճ ցավն է:
Ըստ Healthyfoodhouse.com-ի՝ եթե երիկամներում քարեր են առաջացել, ապա հավանականությունը մեծ է, որ դրանք, անգամ բուժման դեպքում, կարող են վերադառնալ: Այդ պատճառով էլ կանխարգելումը լավագույն բուժումն է:
Բժիշկները խորհուրդ են տալիս օրվա ընթացքում խմել առնվազն 2լ ջուր: Մեծ քանակությամբ հեղուկների օգտագործումը, հատկապես ջուր և թեյեր, նվազեցնում է երիկամային քարերի առաջացման ռիսկը 50%-ով:
Պատճառը, թե ինչո՞ւ է ջուրն այդքան արդյունավետ, այն է, որ ջուրն ամբողջովին մաքրում է օրգանիզմը, իսկ քարերի մի մասը հեշտությամբ դուրս են գալիս:
Բժիշկները երիկամային քարեր ունեցող հիվանդներին նաև խորհուրդ են տալիս օգտագործել մեծ քանակությամբ կարմիր միս և օքսալատով հարուստ մթերքներ: Օքսալատը տարր է, որը կարելի է գտնել շոկոլադի և կանաչատերև բանջարեղենների մեջ: Թեյի և սուրճի օգտագործումը թույլ է տրված միայն չափավոր քանակությամբ:
Վերջապես, խորհուրդ է տրվում նվազեցնել գազավորված ըմպելիքների օգտագործումը, որոնք պարունակում են ֆոսֆորաթթու, ինչը խթանում է քարերի առաջացումը: Բացի այդ, այս ըմպելիքները կարող են ջրազրկման պատճառ դառնալ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը