Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» 18 մլն եվրոյով ձեռք կբերի բրազիլացի ֆուտբոլիստի

«Հոֆենհայմի» 23-ամյա ֆուտբոլիստ Ռոբերտո Ֆիրմինոն կանցնի բժշկական հետազոտություն` անմիջապես Ամերիկայի գավաթի ընթացքում:

«Ֆիրմինոն կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» 18 մլն եվրոյով: Նա ունի երրորդ ամենամեծ պայմանագիրը adidas-ի հետ` Մեսսիից և Սուարեսից հետո»,- հաղորդում է ESPN-ի թղթակից Ժոզե Էլիաշը:

Ռոբերտո Ֆիրմինոն «Հոֆենհայմի» կազմում խաղում է 2011 թվականից` 152 պաշտոնական խաղերում խփելով 48 գոլ:

Բրազիլիայի հավաքականում անցկացրած 6 խաղում նա դարձել է 3 գոլի հեղինակ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930