«Ես երբեք չեմ մրցակցել Ռոնալդուի հետ». Մեսսի
Արգենտինացի ֆուտբոլիստը կարծում է, որ «Ոսկե գնդակի» քառակի և եռակի հաղթողների միջև մրցակցությունը հորինել են լրագրողները:
Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն հանդես են գալիս Իսպանիայի առաջնության երկու ամենաուժեղ ակումբներում` համապատասխանաբար՝ «Բարսելոնայում» և «Ռեալ Մադրիդում»: Նրանք համարվում են վերջին տարիների ամենաարդյունավետ ֆուտբոլիստները:
«Մրցակցություն չկա: Դա լրատվամիջոցներն են հորինել: Մենք երկուսս էլ ուզում ենք լավ խաղալ մեր ակումբներում, իսկ դա ընդհանրապես Մեսսիի և Ռոնալդուի մրցակցությունը չէ: Երբեք նման բան չի եղել»,- ասել է Մեսսին:
Լիոնել Մեսսին միակ ֆուտբոլիստն է, որ 4 անգամ հաղթել է «Ոսկե գնդակը» (2009-2012):
Ռոնալդուն այդ մրցանակը ստացել է 2008-ին, 2013-ին և 2014-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը