Հայտնի է, թե ով է գրելու «Եվրո-2016»-ի հիմնը
2016թ. Եվրոպայի Չեմպիոնատի պաշտոնական հիմնը գրելու է ֆրանսիացի աշխարհահռչակ երաժիշտ և դի-ջեյ Դեյվիդ Գետտան: Ստեղծագործությունը լույս կտեսնի Չեմպիոնատի մեկնարկից որոշ ժամանակ առաջ:
Բացի այդ, ֆրանսիացին ելույթ է ունենալու Եվրո-2016-ի բացման արարողության ժամանակ` «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում:
«Մենք ուզում էինք աշխատել Դեյվիդ Գետտայի հետ, քանի որ նա կարողանում է ստեղծել այնպիսի երաժշտություն, որը մարդկանց ոգեշնչում է: Նա մեկ անգամ չէ, որ դա ապացուցել է իր կարիերայի ընթացքում:
Գետտայի երաժշտությունը լի է էներգիայով, և մենք անհամբեր սպասում ենք, թե երբ ենք լսելու Եվրո-2016-ի հիմնը»,- Միշել Պլատինիի խոսքերը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Այսպիսի խոշոր մրցաշրջանի մասնիկը լինել, այն էլ՝ հայրենիքում, աներևակայելի է: Ես շատ հուզված եմ: Երաժշտությունն ու ֆուտբոլը դառնում են մեկ ամբողջականություն, երբ խոսքը վերաբերում է տոնին և հաճույքներին: Ես ուզում եմ այս Եվրո-2016-ը դարձնել բոլոր ժամանակների ամենաաղմկոտն ու հիշարժանը»,- ասել է Գետտան:
2016թ. Եվրոպայի Չեմպիոնատը կանցնի Ֆրանսիայում, հունիսի 10-ից մինչև հուլիսի 16-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը