Բաժիններ՝

Յուրա Մովսիսյանը մեկնել է ԱՄՆ՝ հետազոտվելու

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը ստացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի թույլտվությունը՝ մարզումները դադարեցնելու և մարզումային ճամբարից հեռանալու համար, և մեկնել է ԱՄՆ՝ ՝բժշկական հետազոտություն անցնելու:

ՀՖՖ պաշտոնական կայքը հայտնում է, որ ըստ Սարգիս Հովսեփյանի՝ Յուրա Մովսիսյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին, որովհետև նախնական հետազոտությունները ցույց էին տվել, որ ֆուտբոլիստը կհասցներ վերականգնվել մինչև Պորտուգալիայի հավաքականի հետ հանդիպումը: Սակայն մարզումներն այլ բան ցույց տվեցին:

«Մարզչական շտաբի և բժշկական անձնակազմի հետ որոշում կայացվեց թույլատրել, որպեսզի Յուրան մինչև իր ակումբ վերադառնալը լրացուցիչ հետազոտություն անցնի ԱՄՆ-ում, ինչի հնարավորությունը կար, և ես թույլատրեցի նրան դադարեցնել իր մասնակցությունը հավաքին և մեկնել ԱՄՆ»,- ասել է Սարգիս Հովսեփյանը:

Այսպիսով, մեր հավաքականի առաջատարներից մեկը չի մասնակցի Պորտուգալիայի հետ հանդիպմանը:

Կարդացեք նաև

ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930