Բաժիններ՝

«Աշխատում եմ նրա վրա, որ Մեսսիից և Ռոնալդուից խլեմ «Ոսկե գնդակը». Էդեն Ազար

«Չելսիի» և Բելգիայի հավաքականի կիսապաշտպանը Լեոնել Մեսսիին և Կրիշտիանու Ռոնալդուին համեմատել է այլմոլորակայինների հետ և պատմել իր վաղեմի երազանքի մասին:

Ավարտված մրցաշրջանում Էդեն Ազարը` իր 19 գոլերով և 13 գոլային փոխանցումներով, օգնեց «Չելսիին» հաղթել Պրեմիեր լիգան:

Պրոֆեսիոնալ ֆուտբոլային ասոցիացիան Ազարին ճանաչեց տարվա ֆուտբոլիստ, սակայն նրա նպատակը մեկ այլ անհատական մրցանակ է:

««Ոսկե գնդակն» ինձ համար միշտ երազանք է եղել: Երբ առաջին անգամ ժամանեցի «Լիլի» մարզումների բազա, մարզիչ Ժան-Միշել Վանդամին ասացի, որ մի օր ես կարժանանամ «Ոսկե գնդակին»: Ցավոք, ֆուտբոլում երկու այլմոլորակային կա` Մեսսին և Ռոնալդուն, և նրանց անցնելը շատ դժվար կլինի: Բայց ես քրտնաջան աշխատում եմ այդ ուղղությամբ»,- Ազարի խոսքերը հաղորդում է Goal.com-ը:

Կարդացեք նաև

Ռոնալդուն և Մեսսին իրար միջև խաղարկում են «Ոսկե գնդակը» 2008 թվականից:

2014 թվականին «Ոսկե գնդակի» համար թեկնածուների ցուցակում Էդեն Ազարը զբաղեցրել է 21-րդ տեղը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս