Բաժիններ՝

Իկեր Կասիլիասը և Դավիդ Դե Խեան չեն խոսում իրար հետ

Դարպասապահները նույնիսկ չեն ողջունել միմյանց` Իսպանիայի հավաքականի պարապմունքի ժամանակ:

Դարպասապահները միաժամանակ եկել են Իսպանիայի ազգային հավաքականի մարզումներին, բայց ձևացրել են, որ չեն նկատել իրար: Մի քանի վայրկյան հետո ֆուտբոլիստները երես առ երես հանդիպել են` երկրպագուներին ստորագրություն բաժանելու ընթացքում, բայց նույնիսկ այդ ժամանակ իրար ձեռք չեն սեղմել:

Միգուցե դա կապված է նրա հետ, որ Դավիդ Դե Խեան համարվում է «Ռեալ Մադրիդի» գլխավոր տրանսֆերային նպատակը:

Կասիլիասը կարող է ամռանը հեռանալ Մադրիդից:

Կարդացեք նաև

Իկեր Կասիլիասը «Ռեալ Մադրիդի» կազմում խաղում է 1998 թվականից: Այդ ընթացքում իսպանացի դարպասապահը 5 անգամ հաղթել է Իսպանիայի առաջնությունում և 3 անգամ` Չեմպոնների լիգայում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս