Բաժիններ՝

Վանեսա Պարադիի ընկերուհին նրանից խլել է ընկերոջը

Հայտնի ֆրանսիացի դերասանուհի Վանեսա Պարադին հայտնվել է սիրային եռանկյունու մեջ, որը նրա օգտին չի հանգուցալուծվել: Երաժիշտ Բենջամին Բիոլեն, ում հետ Վանեսան մի քանի ամիս է, ինչ հանդիպում էր, գնացել է վերջինիս մտերիմ ընկերուհու մոտ:

Իր երեխաների հորից՝ Ջոնի Դեփից բաժանվելուց հետո Վանեսային սկսել էին հաճախ նկատել Բիոլեի ընկերակցությամբ: Երաժիշտը արագ լեզու էր գտել երգչուհու երեխաների հետ ու կողքից թվում էին լիարժեք ընտանիք, սակայն, ինչպես գրում է Paris Match-ը, 2 տարի տևող սիրավեպը ավարտվեց այն ժամանակ, երբ զույգը սկսեց շատ շփվել Պարադիի ընկերուհու՝ 37-ամյա Աննա Մուգլալիսի հետ, ում համար էլ Բենջամինը արդյունքում լքեց Վանեսային:

Երաժիշտը հայտնի է որպես լովելաս, ով հայտնի է ճանաչված կանանց հետ սիրավեպերով: Մինչ այդ նա հանդիպում էր Կառլա Բրունիի հետ, ամուսնացած է եղել Կյարա Մաստրոյանիի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս