Ինչպե՞ս բնական ճանապարհով նվազեցնել դեմքի սև կետերը
Դեմքի մաշկի, հատկապես քթի շրջանում սև կետերը տարածված խնդիր են: Դրանք հաճախ ի հայտ են գալիս յուղոտ մաշկի վրա, քանի որ դեմքը հաճախ չլվանալու կամ կլիման փոխելու պատճառով յուղը հավաքվում է ծակոտիներում:
steptohealth.com-ը ներկայացրել է դրանց դեմ պայքարելու մի քանի բնական միջոցներ, որոնք կներկայացնենք ստորև: Սև կետերը մաքրելու համար նախ պետք է խորը մաքրել մաշկը և ազատվել մաշկի կեղտից: Ճիշտ մաքրելու համար կարող եք օգտագործել դեմքի դիմակներ կամ խնամքի միջոցներ:
Դիմակի համար ձեզանից կպահանջվի՝
- 1ճ/գ «Հերկուլես» վարսակի փաթիլներ
- 1ճ/գ յոգուրտ
- 1ճ/գ գազարի հյութ
- 1թ/գ ձիթապտղի յուղ
Խառնեք բոլոր բաղադրիչները, որպեսզի խյուսանման զանգված ստացվի: Ստացված քսուքը քսեք դեմքին, թողեք մնա 15 րոպե, ապա մաքրեք սառը ջրով:
Մաշկը խնամելու համար շատ կարևոր է նաև մաշկի շերտազատումը՝ մահացած բջիջներից ազատվելու համար: Առողջ և մաքուր մաշկ ունենալու համար շաբաթը 2-3 անգամ շերտազատեք մաշկը:
Ձեզանից կպահանջվի
- 1 հասած բանան
- 2ճ/գ մանրացրած շաքարի փոշի
- 1թ/գ նշի յուղ
Ի՞նչ պետք է անել.
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, մինչև խյուսանման զանգված ստանալը: Քսեք դեմքին՝ մի քանի րոպե շրջանաձև շարժումներ կատարելով:
Թարմացրեք մաշկը
Մաշկի մեռած բջիջներից ազատվելուց հետո կարող եք պատրաստել տնային տոնիկ՝ 100%-ով թարմության համար:
Ձեզանից կպահանջվի
- 1 վարունգ
- 1/2լ ջուր
Ի՞նչ պետք է անել.
Վարունգը հրաշալի միջոց է՝ մաշկը թարմացնելու և ջրով սնուցելու համար: Այն հրաշալի կերպով մաքրում է մաշկի ավելորդ կեղտերն ու յուղերը:
Տոնիկ սարքելու համար կտրատեք վարունգը և լցրեք կաթսայի մեջ, վրան ավելացրեք 1/2լ ջուր: Դրեք կրակին և թողեք եռա 30 րոպե, սառեցրեք և քսեք դեմքին բամբակի կտորով:
Տնական դիմակներ՝ սև կետերը մաքրելու համար
Արքայախնձորի դիմակ
Արքայախնձորը թարմացնող և ջրով սնուցող հատկանիշներ ունի, բացի այդ, փակում է ծակոտիները:
Պատրաստելու համար Ձեզանից կպահանջվի
- ½ բաժակ բնական արքայախնձորի հյութ
- 1ճ/գ մեղր
Խառնեք 2 բաղադրիչները և քսեք դեմքին: Թողեք մնա 15 րոպե և լվացեք սառը ջրով:
Ալոէով և լոլիկով դիմակ
Այս դիմակով ի վիճակի կլինեք մաքրել ավելորդ յուղերը և այն ազդակները, որոնք ազդում են սև կետերի առաջացման վրա: Այն թարմացնում, փափկեցնում և ջրով է սնուցում մաշկը:
- 1 հասած լոլիկ
- 1 ալոէի տերև
Հարեք լոլիկը և խառնեք ալոէի միջուկով: Ստացված խառնուրդը քսեք դեմքին և թողեք մնա 20 րոպե:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը