Թեստ: Ի՞նչ եք առաջինը տեսնում նկարի վրա
Թեստն 96 տոկոսով համապատասխանում է ճշմարտությանը:
Ի՞նչ եք առաջինը տեսնում նկարի վրա.
1. Վենետիկյան դիմակ
2. Զույգ
3. Գոնդոլներ և գոնդոլավարներ
4. Կամուրջ
Ընտրեք 1 տարբերակ և նայեք պատասխանը:
1. Վենետիկյան դիմակ. Նշանակում է, որ մոտակա օրերին Ձեզ անհրաժեշտ կլինի հանգստանալ և ուշադրություն չդարձնել նյարդայնացնող բաների վրա, հատկապես մանրուքների: Ավելի լավ է խուսափեք անբարյացակամ մարդկանցից, աշխատեք ավելորդ ոչինչ չասել և ոչինչ մի արեք, ինչը կարող է Ձեզ վարկաբեկել կամ մեկնաբանվել երկակի ձևով:
2. Զույգ. Նշանակում է, որ ինչ-որ մեկը Ձեզ սիրո խոստովանություն է անում: Ինչպես նաև Դուք կմոռանաք այն նախասիրությունը, որն անհույս էր և որը խլում էր Ձեզանից բավականին հոգեկան ուժ:
3. Գոնդոլներ. Հետաքրքիր ճանապարհորդություն` սիրած մարդու ուղեկցությամբ: Մոտակա ժամանակներում Դուք կգտնեք կոմպրոմիս ղեկավարության հետ:
4. Կամուրջ. Դա նշանակում է, որ Դուք Ձեր մասնակցությունը կունենաք փոքրիկ արկածում, որի մասին հետագայում հաճույքով կպատմեք Ձեր ծանոթների շրջապատում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը