
Մարոկկոյում Ջենիֆեր Լոպեսին սպառնում է 2 տարվա ազատազրկում

Հայտնի երգչուհի Ջենիֆեր Լոպեսին Մարոկկոյում սպառնում է 2 տարվա ազատազրկում: Ինչպես հայտնում է TASS-ը, հղում կատարելով արտասահմանյան լրատվամիջոցներին, Մարոկկոյում նրա դեմ հայց է ներկայացվել «հասարակական կարգը» խախտելու ու կանացի պատիվն արատավորելու համար:
Աղբյուրի խոսքով՝ Լոպեսը միջազգային փառատոնի շրջանակում մայիսի 29-ին Ռաբատում համերգ է տվել: Նրա համերգը, որը լի է եղել բաց տեսարաններով ու մարմինն ընդգծող կիպ հագուստներով, հեռարձակվել է ազգային հեռուստատեսությամբ:
Հայցի նախաձեռնողը «Մարոկկոյի կրթական համակարգի հետ առնչություն ունեցող» խումբ է: Դրա հեղինակները նշում են, որ 45-ամյա Լոպեսը իր վարքագծով «արատավորել է կանանց պատիվն ու անհարգալից վերաբերմունք է դրսևորել»:
Այդկերպ, ըստ Մարոկկոյի օրենսդրության, նրան սպառնում է մինչև 2 տարվա ազատազրկում: