Բաժիններ՝

Անդրես Ինիեստան` լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստան ճանաչվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի լավագույն ֆուտբոլիստ: «Յուվենթուսի» դեմ խաղում «Բարսելոնայի» ավագը դաշտում անցկացրել է 78 րոպե և դարձել է գոլային փոխանցման հեղինակ:

Շաբաթ օրը կատալոնական ակումբը 5-րդ անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող` եզրափակիչ խաղում 3:1 հաշվով հաղթելով «Յուվենթուսին»: Անդրես Ինիեստան արդեն 4-րդ րոպեին կազմակերպեց «Ծեր սենյորայի» դարպասի գրավումը` փոխանցում կատարելով Իվան Ռակիտիչին: Խաղի ընթացքում նա աչքի ընկավ ևս մի քանի վտանգավոր փոխանցումներով: 78-րդ րոպեին Անդրեսին փոխարինեց Խավին, ում էլ Ինիեստան փոխանցեց ավագի թևկապը:

Ինիեստան Չեմպիոնների լիգայի հաղթող դարձավ չորրոդ անգամ (2005/06, 2008/09, 2010/11, 2014/15):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս