
Հովհաննես Համբարձումյանը՝ Մակեդոնիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստ

Մակեդոնական sport.com.mk կայքը՝ ամփոփելով 2014-2015 մրցաշրջանը, ներկայացրել է տարվա խորհրդանշական հավաքականը և լավագույն ֆուտբոլիստի իր թեկնածուին:
2014/2015թթ. մրցաշրջանի խորհրդանշական հավաքականում տեղ է գտնել նաև «Վարդարում» հանդես եկող Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը:
Կայքի հավաստմամբ՝ Մակեդոնիայի առաջնության լավագույն ֆուտբոլիստը մրցաշրջանի արդյունքներով հենց Հովհաննես Համբարձումյանն է, քանի որ կարողացավ շատ արագ հարմարվել նոր կոլեկտիվին և դառնալ թիմի առաջատարներից մեկը: Չնայած Համբարձումյանը պաշտպան է, բայց իր թիմի համար խփել է շատ կարևոր գոլեր:
Տեղեկացնենք նաև, որ Հովհաննես Համբարձումյանը չի հրավիրվել Հայաստանի հավաքական, քանի որ որակազրկված է:
ՍԻՐԱՐՓԻ ԱՂԱԲԱԲՅԱՆ