Ֆրանսիայի նախկին նախագահը Լոնդոնի հավակնությունները ԵՄ-ի նկատմամբ համարում է հիմնավորված
Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենը հիմնավորված է համարում Լոնդոնի հանրաքվե անցկացնելու մտադրությունները, որը վերաբերելու է ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի ասոցացման հարցին, գրում է Le Parisien-ը:
«Լոնդոնի հավակնությունների մեծ մասը ԵՄ-ի նկատմամբ հիմնավոր է»,- ասել է Վալերի Ժիսկար դ’Էստենը իր «Եվրոպա. վերջին շանս» գրքի շնորհանդեսին Նյու Յորքում:
«Օրինակ՝ ո՞վ կարող է վիճել այն բանի հետ, որ հարկավոր է պայքարել ԵՄ-ի չափից դուրս բյուրոկրատիզմի դեմ»,- հարց է տվել ֆրանսիացի դիվանագետը, ով կանգնած է եղել ԵՄ ստեղծման ակունքներում: Հենց նրա նախաձեռնությամբ էր ստեղծվել Եվրոպական խորհուրդը:
«Ապագա հանրաքվեն թույլ կտա վերանայել Մեծ Բրիտանիայի պատկանելությունը միությանը»,- ասել է Ֆրանսիայի նախկին նախագահը: