4 մթերք՝ արյան ճնշման դեմ
Արյան բարձր ճնշման խնդիր կարող է առաջանալ մի քանի գործոնների պատճառով՝ ժառանգականություն, տարիք և այլն: Իհարկե, այս ամենն անհնար է փոխել, սակայն կարող եք բնական ճանապարհով կարգավորել ճնշումը: Դա կարող եք անել ծխախոտից և ալկոհոլից հրաժարվելով, սննդակարգը փոխելով և սթրեսի մակարդակը նվազեցնելով:
Եթե ձեր ճնշումը 140/90 է, նշանակում է՝ այն շատ բարձր է: Սովորական ճնշումը պետք է լինի 120/80, և այս ցուցանիշից բարձր որևէ թիվ կարող է լուրջ հիվանդության պատճառ դառնալ:
Արյան բարձր ճնշման վտանգը նրանում է, որ շատ հաճախ մարդիկ նույնիսկ չեն էլ զգում այն: Երբ հայտնվում են նախանշանները, հաճախ ուշ է լինում այլևս որևէ բան փոխելու համար:
Ճնշման պատճառով առաջացած հիվանդություններն են՝ սրտի և երիկամների վատ աշխատանքը, շաքարախտը, անքնությունը, բարձր խոլեստերինը, և այլն:
Ի՞նչ անել ճնշումն իջեցնելու համար: Նախ՝ պետք է խուսափել դեղամիջոցներ ընդունելուց:
Ըստ healthyfoodstar.com-ի՝ քանի դեռ բժշկի կողմից չի ախտորոշվել հիվանդությունը, կարող եք բնական ճանապարհով իջեցնել արյան ճնշումը՝ փոխելով ձեր սննդակարգը:
Հեշտ փոփոխությունները ներառում են՝ վարժություններ, հրաժարվեք վերելակից և օգտվեք աստիճանավանդակից: Պետք է նաև մոռանալ ծխելու և ալկոհոլ օգտագործելու մասին:
Արտիշոկ- Հրաշալի կերպով իջեցնում է խոլեստերինի մակարդակը և կանխարգելում է արյան բարձր ճնշումը:
Բանան- Օրական մեկ բանանը, ըստ New England Journal of Medicine-ի կատարած հետազոտության, կանխարգելում է լուրջ հիվանդությունները: Հնդկաստանում արված հետազոտություններից մեկը ցույց է տվել, որ օրական 2 բանան ուտելը 10%-ով նվազեցնում է արյան ճնշումը: Սա տեղի է ունենում բանանի մեջ առկա մեծ քանակությամբ կալիումի շնորհիվ, որը լավացնում է սրտի աշխատանքը:
Ճակնդեղ- Ճակնդեղի հյութը նվազեցնում է արյան ճնշման մակարդակը: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ այն ազդում է խմելուց ընդամենը 1 ժամ անց:
Սխտոր- Սխտորը հրաշալի կերպով պայքարում է մի շարք հիվանդություններ դեմ, հատկապես, երբ խոսքը սիրտը պաշտպանելու մասին է: Սխտորն իջեցնում է արյան ճնշումը: Օրական ընդամենը 2 պճեղ սխտորը լավացնում է սրտի աշխատանքը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը
Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է
հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ: