Բաժիններ՝

Կարլո Անչելոտին հրաժարվել է գլխավորել «Միլանը»

Իտալացի մարզիչը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով ստիպված է մերժել իտալական ակումբին:

«Միլանի» ղեկավարությունն Անչելոտիի հետ մի շարք հանդիպումներ է ունեցել, սակայն Կարլոն հրաժարվել է վերադառնալ Սերիա Ա: 55-ամյա մարզչին Վանկուվերում սպասվում է վիրահատություն:

«Շնորհակալություն «Միլանին» իմ նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար: Դժվար է մերժել այն ակումբին, որին սիրում ես, բայց ինձ հանգիստ է պետք: Հաջողություն եմ մաղթում ակումբին»,- գրել է Անչելոտին Twitter-յան իր էջում:

Անչելոտին 2001-2009 թթ. մարզել է «Միլանը» և այդ ընթացքում տարել է 8 մրցանակ, այդ թվում՝ նաև 2 անգամ դարձել է Չեմպիոնների լիգայի չեմպիոն (2002-03 թթ. և 2006-07 թթ. մրցաշրջաններում):

Կարդացեք նաև

Անչելոտիի վերջին ակումբը «Ռեալ Մադրիդն» էր, որը նա լքեց մայիսի 25-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս