Բաժիններ՝

Ռաֆայել Բենիտեսը ստորագրեց եռամյա պայմանագիր «Ռեալի» հետ

Մամլո ասուլիսը, որի ժամանակ կներկայացնեն «սերուցքայինների» նոր գլխավոր մարզչին, տեղի կունենա չորեքշաբթի: Բենիտեսը պաշտոնապես հրաժեշտ տալով «Նապոլիին», որտեղ աշխատել էր վերջին 2 տարիներին, երկուշաբթի ժամանել է Մադրիդ:

Վաղ առավոտյան նա հեռացել է Նապոլիի հյուրանոցից և ուղևորվել է Իսպանիայի մայրաքաղաք: Հասնելուն պես, մարզիչը եռամյա պայմանագիր է ստորագրել «Ռեալի» հետ, որի համաձայն՝ նա տարեկան կստանա 4 մլն եվրո: Հարցին, թե արդյոք այս պայմանագիրը երազա՞նք էր, Ռաֆան դրական է պատասխանել: Ակումբի հաջորդ քայլը նոր ղեկավարի պաշտոնական շնորհանդեսն է, որը տեղի կունենա «Սանտյագո Բերնաբեուում»՝ չորեքշաբթի օրը, ժամը 14:00-ին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930