Բաժիններ՝

«Յուվենթուսի» պաշտպան Ջորջո Կելլինի. «Ուրախությամբ կգրկեմ Լուիս Սուարեսին».

Իտալացի ֆուտբոլիստի խոսքերով՝ ինքը  2014 թ. Աշխարհի առաջնության միջադեպի համար չարություն չի պահում «Բարսելոնայի» հարձակվողի նկատմամբ:

Հունիսի վեցին Սուարեսի «Բարսելոնան» և Կելլինիի «Յուվենթուսը» Բեռլինում կվիճարկեն եվրոպական Չեմպիոնների գավաթը: Նախկինում Լուիսը կրել է չորսամսյա որակազրկում` Աշխարհի առաջնության Իտալիա – Ուրուգվայ խաղի ժամանակ Ջորջոյին կծելու համար:

«Ես ուրախությամբ կգրկեմ Սուարեսին, ոչ մի խնդիր: Ես նրա հետ ոչ մի պրոբլեմ չունեմ: Մտածում եմ, որ նա նույնն է զգում իմ հանդեպ: Ինձ պետք է նրա մասին մտածել՝ որպես ֆուտբոլիստի`  նրա շարժումների, փայլուն կարողությունների և այլևս ոչ մի բանի մասին»,- ասել է Կելլինին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս