Բաժիններ՝

«Բեշիկթաշն» առաջարկով չի դիմել Կասիլյասին

Արդեն 2-րդ մրցաշրջանն է, որ շատ է խոսվում Կասիլիասի՝ մադրիդյան ակումբը լքելու մասին: Խոսակցություններն առաջանում են հիմնականում երկրպագուների դրդմամբ. նրանք սկսել են հաճախ սուլել Կասիլյասին:

Շատ ակումբներ կան, որ կցանկանան իրենց կազմում տեսնել լեգենդար ֆուտբոլիստին, որքան էլ նա մեծացած կամ ոչ լավագույն մարզավիճակում լինի: Մամուլում շատ է խոսվում, որ թուրքական «Բեշիկթաշն» արդեն առաջարկով դիմել է Կասիլյասին, և կողմերը քննարկում են պայմանագրի մանրամասները:

Սակայն թուրքական Radyospor-ը տեղեկացնում է, որ «Բեշիկթաշի» փոխնախագահ Ահմեդ Նուր Սեբին հերքել է տեղեկատվությունը, թե իրենք բանակցություններ են վարում «Ռեալի» դարպասապահ Իկեր Կասիլյասի տեղափոխության շուրջ. այս հարցի շուրջ ոչ մի կապ չի հաստատվել մադրիդյան ակումբի ղեկավարության հետ: «Մենք հետաքրքրված չենք Կասիլիասի  ծառայություններով, ոչ մի առաջարկ չենք արել»,- ասել է փոխնախագահը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս