Բաժիններ՝

Marca. «Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան ցանկանում է վերադառնալ «Ատլետիկո»

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան ցանկանում է վերադառնալ «Ատլետիկո», սակայն  Ռոման Աբրամովիչը և Ժոզե Մոուրինյոն չեն պատրաստվում բաց թողնել թիմի լավագույն ռմբարկուին:

Կոստան, խաղալով Անգլիայում մեկ մրցաշրջան, կարոտել է իր տունը: Իսպանացուն դուր չի գալիս լոնդոնյան կլիման, ինչպես նաև՝ տեղական խոհանոցը և լեզուն: Հարձակվողը ցանկանում է  վերադառնալ Իսպանիա և դրա համար պատրաստ է նաև աշխատավարձի իջեցման: Լոնդոնում Կոստան ստանում է 7 մլն եվրո, որը 2 անգամ ավելի է Ատլետիկոյում նրա ստացած աշխատավարձից: Աղբյուրը նշել է նաև, որ Ռոման Աբրամովիչը և Ժոզե Մոուրինյոն չեն պատրաստվում բաժանվել ֆուտբոլիստից, ով համարվում է «Չելսիի» կարևոր օղակը: Կոստան «Ատլետիկոյից» «Չելսի» է տեղափոխվել 36 մլն եվրոյով և Անգլիայի 2014-15 թթ. մրցաշրջանում խփել է 20 գոլ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս