Բաժիններ՝

Ոչ այնքան հայտնի փաստեր Նեյմարի մասին

Նրա մասին խոսում են բոլորը, նա միշտ սկանդալների էպիկենտրոնում է, ամսագրերի շապիկին, ամենատաղանդավոր ու թանկարժեք ֆուտբոլիստների ցանկում: Նրա մասին կարելի է լսել ամենուր: Նեյմար Ջունիոր՝ երիտասարդ, տաղանդավոր, բայց խենթ ու զվարճալի:

168.am-ը հավաքագրել է Նեյմարի կյանքի ոչ այնքան հայտնի փաստերը:

Նեյմարի փառքն ու ընկերները

«Սանթոսի» մանկապատանեկան ակադեմիայում խաղում էին 3 ընկեր՝ Նեյմարը, Գանսոն և Ալան Պատրիկը: Նրանք լավագույն ընկերներ էին, նրանց մոտ ամեն ինչ հարթ էր ընթանում՝ մինչ Նեյմարի աստղային կարիերայի սկիզբը: Ավելորդ հպարտությունը դարձավ Նեյմարի և Ալան Պատրիկի վեճի առարկա: 2010թ. մարզման ժամանակ նրանք վիճեցին, ինչից հետո Նեյմարը բարձրացավ ակումբի նախագահի աշխատասենյակ և պահանջեց Պատրիկին հեռացնել թիմից. կամ՝ ես, կամ՝ Պատրիկը: Հետաքրքիրն այն է, որ ակումբի ղեկավարությունը չփորձեց հարթել կոնֆլիկտը, այլ Պատրիկին հեռացրեց թիմից:

Կարդացեք նաև

Իսկ Գանսոն, ում փոխանցումների շնորհիվ Նեյմարը դարձավ «Սանթոսի» լավագույն ռմբարկու, նույնպես խնդիրներ ունեցավ ընկերոջ հետ: Բանն այն է, որ Գանսոն հաճախ էր վնասվածքներ ստանում, իսկ Նեյմարին նյարդայնացնում էր ընկերոջ վատ մարզավիճակը: Նեյմարը հաճախ էր բղավում ընկերոջ վրա, և այսպես, Գանսոն նույնպես հեռացավ «Սանթոսից»:

Գեղեցիկ գոլերի մասնագետը

2011 թվականին «Ֆլամենգոյի» դարպասը խփած գոլը Նեյմարին արժանացրեց Պուշկաշի մրցանակի: Հաջորդ տարի Նեյմարը գրեթե կրկնեց գոլը, սակայն այս անգամ այնքան էլ մեծ ուշադրության չարժանացավ: Բոլորը վաղուց արդեն սովորել էին Նեյմարի գեղեցիկ հարվածներին:

Երիտասարդ հայր

Նեյմարը հայր դարձավ 19 տարեկան հասակում: Որդու անունը Դավի Լուկա է: Երջանիկ հայրիկը որդուն գրկած դուրս եկավ և ԶԼՄ ներկայացուցիչներին հայտնեց, որ ծնվել է 2810 գրամ երջանկություն: Բոլորին, իհարկե, հետաքրքրում էր, թե ով է երեխայի մայրը: Երեխայի մոր անունը երկար ժամանակ գաղտնի էր պահվում, բայց մի քանի ամիս անց պարզ դարձավ, որ մայրը 17-ամյա Կարոլինան էր, ում հետ Նեյմարն ունեցել է սիրային կապ: Ի դեպ, երեխայի կնքահայրը հենց այն Գանսոն էր, ում թիմից հեռացրին Նեյմարի քմահաճույքից դրդված:

n_f_c_barcelona_neymar_da_silva_santos-6306207

Առաջին գիրքը

Կատալոնական «Բարսելոնա» տեղափոխվելուց անմիջապես հետո լույս տեսավ Նեյմարի առաջի գիրքը, որը կոչվում էր Neymar Jr. De A a Z. В : Այս գրքում Նեյմարը այբբենական կարգով պատմում է իր ընտանիքի, տղայի, ընկերուհիների, սանրվածքների և, իհարկե, ֆուտբոլի մասին:

Սկանդալներ

Մեր այսօրվա հերոսն այնքան սկանդալային է, որ Google որոնողական համակարգում Neymar scandals գրությունը որոնելիս 3 390 000 էջ է հայտնվում:

Ֆուտբոլը՝ որպես աշխատանք

Նեյմարը, որպես իրական բրազիլացի, ապրում է ֆուտբոլով, սակայն հաճույքից զատ՝ ֆուտբոլը նաև աշխատանք է: Նեյմարը երիտասարդ տարիքում վաստակում է այնքան, որքան վաստակում են հայտնի գործարարները երկար տարիների աշխատանքից հետո: Նա 7-րդն է աշխարհի ամենաշատ վաստակող ֆուտբոլիստների թվում, և սա՝ դեռ այն դեպքում, եթե չենք հաշվում լրացուցիչ եկամուտները, որոնք Նեյմարը ստանում է գովազդներում նկարահանվելու համար:

Սանրվածքների վարպետը

Երբեմն Նեյմարին կարելի է անգամ չճանաչել, քանի որ նույնիսկ մեկ օրվա ընթացքում Նեյմարը կարող է ներկայանալ մի քանի տարբեր սանրվածքով: Ըստ վիճակագրության՝ վարսահարդարման սրահներում ժամանակ անցկացնող ֆուտբոլիստների ցուցակում Նեյմարը 2-րդն է, զիջում է միայն Կրիշտիանու Ռոնալդուին:

Hkg5669734

Պելեն՝ Նեյմարի մասին

Պելեն մեկ անգամ չէ, որ նշել է, որ լավագույնը լինելու համար պետք է ոչ թե համեմատվել Մեսսիի հետ, այլ խաղալ ավելի լավ, քան Նեյմարը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս