Հարություն և Մուշեղ Զաքարյանների մայրը մտավախություն էր հայտնել իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ
Գորիս քաղաքի մոտակայքում վերջերս տեղի ունեցած վիճաբանության պատճառով լուրջ մարմնական վնասվածքներ ստացած Հարություն և Մուշեղ Զաքարյանների մայրն օրեր առաջ դիմում էր ներկայացրել Օմբուդսմենին:
Երիտասարդների մայրը` Անահիտ Գալստյանը, մտավախություն էր հայտնել իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ:
Տուժածների անվտանգությունն ապահովելու համար Օմբուդսմենը գրություն էր ուղարկել Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանին:
Այսօր Քննչական կոմիտեից հայտնել են, որ Օմբուդսմենի գրության հիման վրա օրենքով նախատեսված պաշտպանության միջոցներ են ձեռնարկվել տուժողների ընտանիքի անվտանգությունն ապահովելու նպատակով:
«Հուսով ենք, որ ձեռնարկված գործուն միջոցառումներն իրապես կերաշխավորեն բոլոր տուժած անձանց եւ նրանց ազգականների անվտանգությունը»,- ասված է ՄԻՊ ֆեյսբուքյան էջում: