«Մենք գնում ենք իշխանափոխություն իրականացնելու». «Ա1+»

2 տարի տեւած քննարկումներից հետո որոշում է կայացվել «Քաղաքացիական պայմանագիր» անունով կուսակցություն հիմնադրելու մասին. այսօր կայացած համաժողովում, ըստ «Ա1+»-ի՝ հայտարարել է »Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանը։

Իսկ ինչ իմաստ ունի ստեղծել հերթական կուսակցություն. այս կուսակցությունը չի պատրաստվում մնալ ընդդիմություն։ Նիկոլ Փաշինյանի խոսքով, ստեղծվում է՝ տեսանելի ապագայում ժողովրդի անունից ստանձնելու ՀՀ պետական իշխանությունը. «Գյուղ առ գյուղ կհասկացնենք, թե ինչպես է պատրաստվում կյանքը փոխել «Քաղաքացիական պայմանագիրը»։

Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա ամենանախընտրելի վայրը ՀՀ քաղաքացու համար, մեծ հայրենադարձության ժամանակաշրջան պետք է սկսվի։

Այս իշխանությունները միայն մի ոլորտում են հասել «նվաճումների». ժողովրդին զրկել են պետություն ու քաղաքացիություն ունենալու վստահությունից»։

Ամբողջութամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս